29 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան փորձում է հարաբերությունները կարգավորել BRICS-ի անդամների հետ, մեր հարևանները կարող են մեզ շրջանցել․ իրանագետ

Թուրքիան փորձում է հարաբերությունները կարգավորել BRICS-ի անդամների հետ, մեր հարևանները կարող են մեզ շրջանցել․ իրանագետ

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները
պայմանավորվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության սանդղակը հասցնել 30 մլրդ
դոլարի․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանն՝
անդրադառնալով երեկ Թեհրանում կայացած հանդիպմանը։

«Սա նշանակում է, որ երկու երկրները փորձում
են օգտագործել ներկա իրավիճակը՝ BRICS անդամակցությունն ու Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների
լարվածության թուլացումը։ Սա հետաքրքրում է Թուրքիային, որն էլ փորձում է այդ ուղղությամբ
տարածաշրջանում տնտեսապես և քաղաքականապես ինչ-որ բաներ շահել։ Սրան, եթե գումարում
ենք Էրդողան-Պուտին հանդիպումը Սոչիում, ապա դա նշանակում է, որ Թուրքիան փորձում է
կարգավորել և զարգացնել իր հարաբերությունները BRICS-ի անդամների հետ»,-ընդգծեց իրանագետը։

Առաքելյանի խոսքով՝ մենք ապրում ենք այնպիսի
տարածաշրջանում, որ մեր կողքի գրեթե բոլոր երկրները BRICS-ին են անդամակցում, իսկ մենք՝
ոչ։ Դա նշանակում է, որ մեր հարևանները շուտով տնտեսապես շրջանցելու են մեզ։

«Մենք փորձում ենք մեզ հեռու պահել այդ ամենից,
ու դրա հետևանքով մեզ շրջանցելու են։ Իսկ եթե ճանապարհների ապաշրջափակման մասին ցանկանանք
խոսել, ապա այստեղ BRICS-ին կարող է հետաքրքրել Ռուսաստան-Իրան-Թուրքիա ճանապարհային
հանգույցները, որոնց կարող է միանալ նաև Հայաստանը»,-եզրափակեց Առաքելյանը։