
ԱՄՆ-ն Պակիստանում սահմանափակել է դիվանագետների տեղաշարժը
ԱՄՆ-ն սահմանափակել է իր դիվանագետների տեղաշարժը Պակիստանում՝ Քաբուլի կողմից Հնդկաստանի ռազմական օբյեկտների վրա հասցված հարվածների ֆոնին․ այս մասին գրում է Reuters-ը։
Պակիստանի բանակը նույն օրը խորհուրդ էր տվել երկրի բոլոր բնակիչներին մնալ տանը մինչև հետագա ծանուցումը։
Մինչ այդ՝ Միացյալ Նահանգները օգնություն էր առաջարկել Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ բանակցություններ է վարել Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Ասիմ Մունիրի հետ և կոչ է արել Պակիստանին և Հնդկաստանին գտնել հակամարտությունը լուծելու ուղիներ։
Մայիսի 10-ի առավոտյան Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին և հարձակում սկսել հարևան երկրի օդանավակայանի և հրթիռային պահեստների վրա։ Գործողությունը կոչել են «Բունյան-ում-Մարսուս»։