
Նոր «հնարավորություն»՝ ապագա զինվորի համար. կառավարությունն ընդունեց նախագիծը
Զինվորական ծառայության մասին նախագծի քննարկումը այսօր Կառավարության նիստում տևեց 17 րոպե։
Կառավարությունում քննարկվող նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Ըստ ընդունված նախագծի քաղաքացին կարող է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, 4 ամիս ծառայելու դեպքում 18 միլիոն դրամ, մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանվել է 15 միլիոն դրամը։ Իսկ ի՞նչ նպատակ ունի այս նախագիծը։ Այդ հարցին Սուրեն Պապիկյանը կպատասխանի, մինչ այդ փոխվարչապետը հիշեցում-հարց ունի։


