
Երևանում ընտրությունը՝ ճգնաժամից դուրս գալու միջոց․ ինչ է առաջարկում «Ժողովրդավարական համախմբումը»
Օգոստոսի 23-ից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։
Ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք։
Մասնակիցների թվում է նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։
ABC Media-ի հետ զրույցում այս քաղաքական ուժի նախագահ Սուրեն Պետրոսյանը
նշեց՝ կարևոր է հասկանալ, թե ինչ ճգնաժամային իրավիճակ է մեր երկրում և դա հաղթահարելու
ինչ լուծումներ կան։ Այդ իմաստով, իրենց կուսակցությունն առաջարկում է հասարակության
վերաձևավորման իր կոնցեպտը։
Կուսակցության ղեկավարի խոսքով՝ իր բովանդակությամբ տեղի ունեցողը
Երևանի ավագանու ընտրություններ չեն․ պետք է հասկանալ, թե այս ընտրությունների միջոցով
ինչ ուղերձ են տալիս հասարակությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։