Ջրի խնդիր՝ Երևանի բարձրահարկերում
Երևանում հաճախակի դարձած ջրանջատումներին, ջրի որակի, գույնի և
համի փոփոխություններին հիմա էլ ջրի ճնշման խնդիրն է գումարվել։ Մայրաքաղաքի մի շարք
շենքերի բարձր հարկերի բնակիչներն առանց ջրի են մնացել՝ դրա ցածր ճնշման պատճառով։
Նման շենքերից մեկն էլ Կոմիտաս 51 հասցեում է գտնվում։ Այստեղ
վերջին ջրանջատումից հետո ջուր, գրեթե, չկա։ Միայն շենքի առաջին և երկրորդ հարկերում
է, որ ջրի պակաս չկա․ այն էլ՝ ոստիկանության Արաբկիր շրջանի բաժինն է։
Մանրամասները՝ տեսանյութում։