26 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավտոմեքենայով ադրբեջանական կողմից Կապանի օդանավակայանին մոտեցած անձը կրակել է օդանավակայանի ուղղությամբ

Ավտոմեքենայով ադրբեջանական կողմից Կապանի օդանավակայանին մոտեցած անձը կրակել է օդանավակայանի ուղղությամբ

Օգոստոսի
լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով
Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից
տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք»
օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել. տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Ադրբեջանի
իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ
ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ/կամ ադրբեջանական կողմին
փոխանցել համապատասխան տեսանյութեր։