
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
Այսօր Հայաստանի հանրապետական
կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում
հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝
վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:
«Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի
կողմից շրջափակման հետևանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող
հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների
դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը:
ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական
խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների
կողմից վարվող քաղաքականությանը», – ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։