20 Սեպ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
14.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի ԱԽ-ն Արցախի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին

ՄԱԿ-ի ԱԽ-ն Արցախի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին

Արցախի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին: «Հայաստանի դիմումով հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ ժամը
15:00-ին»,- հայտնել են ՄԱԿ-ում  ԱՄՆ ներկայացուցչությունից։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից էլ տեղեկացրել են, որ նախարար
Արարատ Միրզոյանը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման
հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։