Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունը
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը: Այդ մասին է վկայում առաքելության X-ի էջում (նախկինում Twitter) հաղորդագրությունը.
«ԵՄ դիտորդական առաքելությունը ամենօրյա ռեժիմով
վերահսկում է ռազմական և անվտանգային իրավիճակը իր չորս հենակետերից՝ պարեկություն
կատարելով հայ-ադրբեջանական սահմանին։ Դատելով ստացված տեղեկություններից՝ մենք որևէ
արտառոց ռազմական տեղաշարժ կամ ուժերի կուտակում չենք տեսնում հատկապես Լաչինի միջանցքի
մուտքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկություն կատարել նշյալ տարածքներում», – ասված է առաքելության հաղորդագրության
մեջ։
Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածել, իր հայկական զորամիավորումների
ակտիվություն է նկատել Լաչինի միջանցքի մոտակայքում։