ABCMEDIA
Իրանում պատմել են Շահ Չերաղ դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության դրդապատճառների մասին

Իրանում պատմել են Շահ Չերաղ դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության դրդապատճառների մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման
անդամ
հանդիսացող
ահաբեկչի
դրդապատճառը, որը կրակ է բացել Իրանի Ֆարս նահանգի
Շիրազ քաղաքի
Շահ Չերաղ դամբարանում, եղել է հուլիսին մահապատժի ենթարկված ահաբեկիչների
վրեժը, որոնք նման
ատիպ ահաբեկչություն էին իրականացրել անցյալ տարվա
հոկտեմբերին, հայտարարել է նահանգի նահանգապետ Մոհամմադ Հադի Իմանիեն:

«ԻՊ-ի անդամ հանդիսացող մարդու շարժառիթը նախկինում ահաբեկչություն կատարած երկու ահաբեկիչների
մահապատժի վրեժն էր (այս դամբարանում – խմբ.), նրա նպատակն էր կրակ բացել կոլեկտիվ աղոթք
անող մարդկանց շարքերի վրա, շնորհիվ անվտանգության աշխատակիցների զգոնության նա ձերբակալվել
է»,- մեջբերում է նահանգապետի խոսքերը
Fars գործակալությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Իրանի Ֆարս նահանգի Շահ
Չերաղ դամբարանում, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 8-ը վիրավորվել։