25 Նոյ
2024
10° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կառավարության մոտ ցույց անող ազատամարտիկները փորձում են հասնել Կոռնիձոր

Կառավարության մոտ ցույց անող ազատամարտիկները փորձում են հասնել Կոռնիձոր

Կոռնիձոր գնալու ճանապարհին ոստիկանները փակել են ազատամարտիկների
ճանապարհը։ Նրանք տեղում տեսանյութ են հրապարակել՝ ահազանգելով, որ իրենց վրա զենք
են պահել։

«Ով հայ է, կռվել է՝ միացեք։ Մեռնեմ Ձեզ ժամանակն
է։ Այսքան մարդ եկել է էդ երեխաներին հաց հասցնի, ու փոխարեն մեզ միանան, զենքերը վերցրել
դուրս են եկել մեր դեմ, զենք են պահել մեր վրա»,-այս մասին ասված է տեսանյութում։

Հիշեցնենք, որ երեկ «Խաչակիրներ» ՀԿ անդամները հավաքվել էին կառավարության
մոտ՝ պահանջելով բացել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։

Նրանք նշել էի, որ եթե մինչև ժամը  18։00-ն ճանապարհը չբացվի,
իրենք կգնան Կոռնիձոր և զենքով կբացեն ճանապարհն ու սնունդ կհասցնեն արցախահայերին։

Այդ պահանջով նրանք ճանապարհ էին փակել, ինչից հետո ոստիկանության
հետ բախում էր գրանցվել, կային բերման ենթարկվածներ։