Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Իրանի դեսպանի հետ․ քննարկվել է նաև Արցախի թեման
Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց
Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ արտակարգ
և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունը համընկել
է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին, իր գնահատանքը հայտնեց Իրանի Իսլամական
Հանրապետությանը պատերազմի և հետպատերազմյա այս ծանր շրջանում Հայաստանին ցուցաբերվող
զորակցության համար:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն
անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր
ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին, ինչպես նաև,
իշխանությունների ուղղորդմամբ, կրոնական ու մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող
հանցագործ գործողություններին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը դատապարտելի նկատեց
նաև օրերս Ղուրանի այրման միջադեպը։
Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, կարևորեց երկու
ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում նաև միջկրոնական երկխոսությունը:
Պրն. Սոբհանին, անդրառնալով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների
խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: