
Բաքվի և Երևանի միջև հապճեպ նախապատրաստված հաշտության պայմանագիրը կհանգեցնի նոր հակամարտությունների. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու
փորձը՝ ի հաշիվ որակի եւ պատշաճ պատրաստության, ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության
տնօրեն Դենիս Գոնչարը։
«Հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին:
Ընդհակառակը, դա ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների հիմք կդնի։
Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի
որոշումների որակյալ պատրաստմանը»,- ասել
է դիվանագետը։
Նա նշել է, որ միջնորդների
խնդիրը ոչ թե բանակցային գործընթացը հանուն այլ «պատեհապաշտ նկատառումների» արագացնելն
է, այլ երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։