Ֆրանսիան կոչ է անում վերացնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար օգնության առաքման խոչընդոտները․ ՄԱԿ ԱԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բաց
քննարկում է նախաձեռնել սովի բացառման թեմայով, որի ընթացքում Ֆրանսիայի ներկայացուցիչը անդրադարձել է Ադրբեջանի
կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանն ու Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին,
կոչ է արել անմիջապես բացել միջանցքը։
«Ֆրանսիան կոչ է անում վերացնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար
օգնության առաքման խոչընդոտները: Անհրաժեշտ է վերացնել բոլոր սահմանափակումները Արդարադատության
միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշման համաձայն», – նշել է Ֆրանսիայի
ներկայացուցիչը։