
Ադրբեջանցիների կողմից ԿԽՄԿ-ի մեքենայից իջեցված և ձերբակալված տղամարդը սրտանոթային խնդիրներ ունի, Երևան էր տեղափոխվում վիրահատության համար
Այսօր Ադրբեջանի կողմից ձերբակալված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին
Երևան էին տեղափոխում սրտի վիրահատության համար։ Այս մասին ABC Media-ի հետ զրույցում
հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Վերջինիս խոսքով՝ տղամարդուն ուղեկցել է դուստրը, սակայն ադրբեջանցիները
տարել են միայն հիվանդ տղամարդուն` առանց ուղեկցողի։
Հավելենք նաև, որ հիվանդի վիրահատության օրն արդեն նշանակված է
եղել։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն այսօր
ԿԽՄԿ մեքենայից իջեցրել և անհայտ ուղղությամբ տարել էր Արցախի 68-ամյա բնակչին։