
Շվեյցարիան դադարեցնում է ուկրաինացի փախստականների ընդունումն Ուկրաինայի արևմտյան շրջաններից
Շվեյցարիան դադարեցնում է ուկրաինացի փախստականների ընդունումն Ուկրաինայի արևմտյան շրջաններից և կարող է նույնիսկ արտաքսել արդեն իսկ պաշտպանություն ստացածներին․ հաղորդում է ua-reporter.com-ը։
Դրանց թվում են Վոլինի, Ռովնոյի, Լվովի, Տերնոպոլի, Զակարպատյեի, Իվանո-Ֆրանկովսկի և Չեռնովցիի շրջանները:
Մյուս ուկրաինացիների համար ընդունելության ծրագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականի մարտի 4-ը:
Նախկինում նման միջոցառում էր ընդունել Նորվեգիան։