ABCMEDIA
Բաց և ազատ փոխադրումները Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվեն. ԱՄՆ դեսպանատուն. «Փաստինֆո»

Բաց և ազատ փոխադրումները Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվեն. ԱՄՆ դեսպանատուն. «Փաստինֆո»

ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է Բերձորի միջանցքը փակ պահելու և հումանիտար
օգնության մուտքն արգելելու՝ Ադրբեջանի  քայլերով։
Ըստ նրանց, այս գործողությունները կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման
օրակարգին և վստահության մթնոլորտի ստեղծմանը։

«Փաստինֆո» լրատվականի գրավոր հարցմանն ի պատասխան դեսպանատնից
հայտնել են.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի
միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում
է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում վստահության
ձևավորման ջանքերը։ Բաց և ազատ փոխադրումները Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվեն»։