ԿԽՄԿ-ի միջնորդությամբ 11 բուժառու տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հուլիսի 27-ին 11 բուժառու
ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ
տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ. տեղեկացնում
են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել
13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում
ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով
խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։