ABCMEDIA
Արցախը միայնակ է․ Փաշինյանի ասուլիսի թաքնված ուղերձները

Արցախը միայնակ է․ Փաշինյանի ասուլիսի թաքնված ուղերձները

Նիկոլ Փաշինյանի հերթական` այս անգամ ավելի քան 5 ժամ տևած ասուլիսը
նախորդներից գրեթե ոչնչով չէր տարբերվում։ Հանդիպման առաջին կեսին երկրի ղեկավարը հանգիստ
էր, բայց  երբ լրագրողներից մեկը փորձեց հետաքրքրվել, ինչո՞ւ է վարչապետի տիկինը
բանջարեղենով լի զամբյուղի նկար տեղադրում սոցիալական իր էջում, երբ նույն ժամանակ
Արցախում բառի բուն իմաստով սով է, բորբոքվեց։

Ասում է՝ բամիա և լոլիկ աճեցնելու համար վառելիք չեն ծախսել, բայց
թերևս հաշվի չէր առել, որ իրենց այգին Երևանի կենտրոնում է, ոչ թե թշնամու ուղիղ նշանառության
տակ։ Վառելիքն էլ պետք է մթերքը օրինակ՝ Ստեփանակերտ հասցնելու համար։

Սմբուկ աճեցնելուց բացի, Փաշինյանն արցախցիներին անուղղակի հորդորեց
զբաղվել սեփական սահմանների պաշտպանությամբ՝ հույսը չդնելով Հայաստանի հանրապետության
վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։