31 Հոկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում տեղի ունեցածը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլև հայ ժողովրդի դեմ․ ՀՅԴ

ՀՀ-ում տեղի ունեցածը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլև հայ ժողովրդի դեմ․ ՀՅԴ

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ իշխանություննների սանձազերծած հարձակումների, հալածանքների և հակազգային գործնեությանն ի տես, Հ․Յ․Դ-ն Բյուրոն բացարձակապես անընդունելին համարում Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ի այդ անձին (Փաշինյանին– խմբգ․) հատուկ ուշադրություն դարձնելը, ինչն արդարացիորեն հարուցել է Սփյուռքի և Հայրենիքի հայ հանրության բուռն ընդվզումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոն։

«Հայրենիքում տեղի ունեցածը ծրագրված հարձակում է ոչ միայն ընդդեմ Հայ Եկեղեցու, այլ հավատավոր ամբողջ հայ ժողովրդի, դրա ինքնության և ազգային նկարագրի վրա, և այն երբեք չի կարելի ընկալել իբրև եկեղեցու և պետության միջև հակամարտություն։

Այս օրերին ՀՀ իշխանությունների՝ բարձրաստիճան հոգևորականներին կալանավորելու և եկեղեցին թիրախավորելու դատապարտելի վարքագիծը հրամայական պահանջ է ստեղծում Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսական աթոռների համար՝ համընդհանուր ճիգերով պաշտպանել հայ ժողովրդի կյանքում բացառիկ արժեք ներկայացնող եկեղեցին։

Մեր հորդորն է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու կաթողիկոսների սերտ համագործակցությամբ և նրանց շուրջ համախմբված մեր ժողովրդի անմնացորդ աջակցությամբ՝ Հայ Եկեղեցին պաշտպանվի ամեն տեսակ քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից»։

Ռազմագերիներ