ABCMEDIA
ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նամակը հանձնեց ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանություններին

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նամակը հանձնեց ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանություններին

ՀՀԿ անդամները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի
նախագահներին ուղղված նամակը հանձնեցին համապատասխան դեսպանություններ։

«ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը փոխանցեցի ՀՀ երրորդ նախագահի
նամակը՝ ուղղված նախագահ Էմանուել Մակրոնին»,-այս մասին դեսպանատան մոտ ընթացող ակցիայի
ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Աննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ
Սարգսյանը նամակով դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարներին՝
կոչ անելով անտարբեր չմնալ Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ և քայլեր ձեռնարկել
հումանիտար աղետը կանխելու համար։