21 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկ Վարդանյանը՝ Մոլդովայի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար

Հայկ Վարդանյանը՝ Մոլդովայի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար

Մոլդովայի խորհրդարանում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խմբակցությունները ներկայացրել են ղեկավարներին, տեղակալներին ու քարտուղարներին։ Ընդդմադիր «Այլընտրանք» խմբակցությունը գլխավորում է Հայկ Վարդանյանը։

Ռուսական «РИА Новости» գործակալությունից տեղեկանում ենք, որ Մոլդովայի պառլամենտում ձեւավորվել է 6 խմբակցություն։ «Այլընտրանք»-ը հանդես է գալիս որպես եվրոպամետ ուժ։

Նշենք, որ Վարդանյանը ղեկավարում էր տեղի հայկական համայնքը։ Ամիսներ առաջ նա խորհրդարանում նախաձեռնել էր օրինագիծ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026