
Էստոնիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում կպահպանվի դրական դինամիկան
Էստոնիան վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայուն համագործակցության խթանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացը առաջ մղելու համար։ Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունը դրական ազդանշան է, որը ցույց է տալիս երկու կողմերի հանձնառությունը հարաբերությունների կարգավորմանը և բարիդրացիական հարաբերություններին։ Էստոնիան հույս ունի, որ այս դինամիկան կշարունակվի՝ հանգեցնելով Վաշինգտոնի համաձայնագրերի իրականացմանը, տրանսպորտային ուղիների բացմանը և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ ԵՄ շրջանակներում, այդ թվում՝ TRIPP նախաձեռնության միջոցով, Էստոնիան աջակցում է կապակցման նախագծերին, ենթակառուցվածքային աջակցությանը և վստահության ամրապնդման միջոցառումներին, որոնք նպաստում են խաղաղությանը», – նշել է Մարգուս Ցահնան։


