ABCMEDIA
Արցախում ավելանում է գործազուրկների թիվը

Արցախում ավելանում է գործազուրկների թիվը

Ահագնացնող ու աղետալի վիճակագրություն
Արցախից։ Այս պահին 14 600-ից ավելի քաղաքացի մնացել է գործազուրկ։ Եվ այս ցուցանիշն
ամեն օր ավելանում է։«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին՝ հուլիսի 21-ին տված հարցազրույցում
ասել է Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը։
«Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Կառավարությունը, սկսած
հունվար ամսից, նախաձեռնել է ութ միջոցառում, որը անմիջականորեն ուղղված է կա՛մ աշխատատեղերի
պահպանմանը, կա՛մ արդեն իսկ աշխատանքը կորցրած  քաղաքացիների եկամուտների փոխհատուցմանը։
Այս ծրագրերից երեքը իրականացվել է Պետական եկամուտների կառավարման կոմիտեի միջոցով։
Վերջին ծրագիրն այս պահին ավարտին է հասցվում։ Երեք ծրագրերն էլ ուղղված են եղել տնտեսության
առավելապես տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին որոշակի
դրամական միջոցների փոխհատուցմանը, որպեսզի հնարավոր լինի վճարել վարձու աշխատողների
աշխատավարձերը և նրանցից պահվող հարկերը։ Այս ծրագրի շրջանակներում բյուջեից տրամադրվել
է ավելի քան 1 մլրդ 937 մլն դրամ գումար, որն ուղղվել է 4600-ից ավելի վարձու աշխատողների
աշխատավարձերի և նրանցից պահվող հարկերի փոխհատուցմանը»,-ասել է Արմինե Մուսայելյանը։