ABCMEDIA
ֆիզկուլտ ինստիտուտի նկուղի մաքրման աշխատանքների ժամանակ ինքնաձիգներ են հայտնաբերվել

ֆիզկուլտ ինստիտուտի նկուղի մաքրման աշխատանքների ժամանակ ինքնաձիգներ են հայտնաբերվել

Այսօր առավոտյան ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Ֆիզիկական
կուլտուրայի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգներ են հայտնաբերվել, դրանք
եղել են արկղերի մեջ։ 

Ինստիտուտի հանրային և ինստիտուցիոնալ
կապերի բաժնից ABC Media-ի հետ զրույցում ասացին, որ ինքնաձիգերը հայտնաբերելուց հետո
անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը։ «Նկուղի մաքրման աշխատանքների ժամանակ են
դրանք հայտնաբերվել, անմիջապես զանգել ենք ոստիկանություն, սպասում ենք՝ ուսումնասիրեն»,-
նշեցին բաժնից՝ հավելելով, որ այս պահին շրջանառվող որևէ վարկած չկա և չգիտեն, թե ինքնաձիգներն
ինչպես են հայտնվել այդտեղ։

ՆԳՆ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի և լրատվության բաժնի պետ Զարզանդ
Գաբրիելյանն էլ տեղեկացրեց, որ ոստիկանության կողմից համապատասխան արձանագրումն անելուց
հետո այն փոխանցվել է Քննչական կոմիտե։