ABCMEDIA
Եթե մեկ շաբաթում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն հուն, կդիմենք ավելի կոշտ գործողությունների. Արայիկ Հարությունյան

Եթե մեկ շաբաթում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն հուն, կդիմենք ավելի կոշտ գործողությունների. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում նշել է, որ
միշտ բաց են եղել ադրբեջանական կողմի հետ քննարկելու ադբեջանա- ղարաբաղյան հակամարտության
բոլոր բաղադրիչները և կողմերի մտահոգությունները։ «Սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել
իրական երկխոսություն ունենալ մեզ հետ, միջազգային անպատժելիությունից խրախուսված՝
ընտրելով ուժգնացող բռնաճնշումների ու հպատակեցման ուղին։ Շրջափակման ողջ ընթացքում
հույս ենք ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը,
սակայն լսել ենք միայն բարի խոսքեր»,- ասել է նա տեղեկացնելով Ստեփանակերտում ընթացող
նստացույցին միանալու մասին։

«Ակնկալում ենք, որ Հայաստանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ՄԱԿ
ԱԽ-ն զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց
և անտեսելուց, այնուհետև կկատարեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտարարության,
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների պատշաճ կատարման ուղղությամբ։
Եթե գալիք մեկ շաբաթում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա
քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո  կդիմենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում,
և՛ դրանից դուրս։ Պահը օրհասական է»,-ասել է Հարությունյանը։