
Ձեռնաշղթա, գաղտնալսումներ ու ձերբակալությունների բացատրություն. ՔԿ նախագահն ԱԺ-ում էր
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ժամանակ անսպասելի նվեր է ստացել՝ խաղալիք ձեռնաշղթա։ Հեղինակը ընդդիմադիր Թագուհի Թովմասյանն է։ Նվերը սակայն ՔԿ նախագահի սրտով չէր։
Ընդդիմադիրները խորհարդարան գնացած Պողոսյանից հետաքրքրվել են՝ երկրում ինչո՞ւ են շատացել կալանավորումները։ ՔԿ ղեկավարը զարմացել է հարցից, պնդել՝ դրանց թիվը, հակառակը, նվազել է։


