24 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանը ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ

Երևանը ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝
անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։

2022 և 2023 թվականներին Հայաստանը Եվրամիության հովանու ներքով
ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, ինչն արմատապես փոխում է այն հիմնարար պայմանները,
որոնցում ստորագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը։

«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության
ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է
անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով
նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,- ասված էհայտարարության մեջ։