Արցախի Վերածննդի հրապարակում վրաններ են տեղադրել, հաջորդ հանրահավաքը կլինի վաղը
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղը 20:00-ին կներկայացվեն վերջին երկու օրվա աշխատանքները, երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև կորոշենք հետագա անելիքները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա տեղեկացրել է, որ Վերածննդի հրապարակում վրաններն արդեն տեղադրվել են:
«Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է, ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»,-գրել է պետնախարարը։