29 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպես պաշտպանել տեղական արտադրողներին․ ԱԺ-ում քննարկում են պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցը

Ինչպես պաշտպանել տեղական արտադրողներին․ ԱԺ-ում քննարկում են պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարել։ Իր հեղինակած օրենքի նախագծի նպատակն է, որ հնարավոր լինի տեղական արտադրողին պաշտպանել արտաքին ներգործություններից։

«Քանի որ ՀՀ է ներմուծվում էժան արմատուրա, մենք պետք է պաշտպանենք մեր արտադրողներին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։

Կառավարության հետ քննարկումների արդյունքում առաջարկվել է 55 հազարի փոխարեն կիրառել 45 000 դրամ պետական տուրք։ Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ ներկրողների հետ քննարկվել է նախագիծը, և այս դեպքում տեղական արտադրողի և Իրանից ներկրողների գները հավասարվում են։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Բաբկեն Թունյանը վստահեցնում է, որ ներկրման ոլորտը օրենքի նախագծի փոփոխությունից չի տուժի, որոշումն այնքան բալանսավորված է, որ ներկրողներն ու ներմուծողները կկարողանան հավասարակշռված աշխատել, բայց այս որոշումը չկայացնելը կարող է հանգեցնել տեղական արտադրողների ընկերությունների փակմանը, իսկ այդ դեպքում կլինի ներկրվող ապրանքի գների աճ։

«Այս պահին կա երեք արտադրող, չորրորդն ընթացքի մեջ է, բայց խոսքը վերաբերում է նաև միջանկյալ արտադրանք տվող ընկերություններին․․․Հարցն իրոք հրատապ է», – ասաց Բաբկեն Թունյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այլ դիտանկյունից է նայում հարցին և տուրքերի բարձրացման նպատակն այլ կերպ է բացատրում, որն է՝ փոքրացող շուկայում պահպանել տեղական արտադրողի դերը, քանի որ եթե շուկան լիներ մեծ և ընդարձակվող, բոլորի համար տեղ կլիներ։ Բացի դրանից՝ նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ շինարարությունն արագ աճել է Երևանում, բայց մարզերում ակնկալված արդյունքը չկա։

Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ այս նախագիծը շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացումն է․ «Տնտեսական աճը, որի մասին վաղը կխոսեն և դիֆերամբներ կձոնեն, հիմնված է եղել շինարարության վրա, որը հասել է հագեցման կետին, և մեզ սպառնում են բավականին ծանր օրեր՝ նվազող տնտեսական աճով», – ասաց նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026