
Փաշինյանը չի կարողանում քաղաքական պատասխան տալ, դրա հետևանքով ավելի նյարդային է դառնում․ Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարեց, որ վերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը։
Պատգամավորի խոսքով՝ 7 ժամ շարունակ խոսվեց հայրենիքի, պետության, հաղթանակների ու դժվարությունների մասին, իսկ ամենակարևորը՝ խոսվեց հնարավորությունների վերականգնման մասին։
Բայց այս ամենը, ըստ նրա, ունի նաև իր անառողջ կողմը։
«Օրինակ՝ նիկոլահպատակ իրավապահների անառողջ ուշադրությունը՝ օրը մի քանի անգամ դատարան կամ քննչական մարմիններ կանչելով, չէր կարողանում ցույց չտալ իր անհանգստությունը»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը չի կարողանում քաղաքական պատասխան տալ։ Դրա հետևանքով ավելի նյարդային է դառնում, քանի որ հայ հասարակությունը կրկին հիշում է իր բերած ողբերգության և դավաճանության մասին։


