30 Ապր
2026
21° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Իհարկե, ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Իհարկե, ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ Ռուբեն Ռուբինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը եղել է մոտ 3, այլ ոչ թե 5 անգամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը։

Նշենք, որ Ռուբինյանն այսօր մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանին, որ նրա կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերակցությունը եղել է 1-ը 5-ի։

«Իհարկե նրանք ստում են»,- ասաց Միկոյանը՝ նշելով, որ տվյալները կարելի է տեսնել նաև բաց աղբյուրներում, օրինակ` Military Balance պարբերականում։ Նա հավելեց՝ Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանը դաշնակիցներից զինատեսակները ձեռք էր բերում կա՛մ շատ արտոնյալ պայմաններով, կա՛մ պարզապես նվեր էր ստանում։ Ըստ Միկոյանի՝ դա թույլ էր տալիս ամբողջությամբ պահել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, ինչի ամենացայտուն արտահայտությունը տասնամյա լիարժեք և արժանապատիվ խաղաղությունն էր»,- գրում է լրատվականը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026