
Green Rock-ը հայտարարում է Դիլիջանում իր համալիր նախագծերի մասին, որոնք տարածաշրջան են ներգրավելու ավելի քան 160 միլիոն դոլարի ներդրումներ
Green Rock ընկերությունը Դիլիջանում ստեղծում է զբոսաշրջային, բնակելի և կրթական նախագծերի էկոհամակարգ, որն ուղղված է տարածաշրջանի կայուն զարգացմանը։ Ծրագրի շրջանակում իրականացվում է ութ նախաձեռնություն՝ ընդհանուր ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային արժեքով, որոնց շնորհիվ տարածաշրջանում կստեղծվի շուրջ 800 նոր աշխատատեղ՝ կապված հյուրանոցի, համերգասրահի և հարակից ենթակառուցվածքների օպերացիոն և ծրագրային գործունեության հետ։ Արդեն ավելի քան 25 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրվել այս նախագծերում։
Բոլոր նախաձեռնությունները միավորված են տարածքային զարգացման միասնական ծրագրի ներքո և կազմում են 60 000 քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ համալիրի մաս, որը ներառում է.
- Նոր հյուրանոց
- Միջազգային մակարդակի համերգասրահ
- Կամպուս՝ Green Rock ընկերության, Green Rock հիմնադրամի աշխատակիցների և Apicius Armenia-ի ուսանողների համար
- Cabinet Café-ի վերակառուցված շենքը
- Villa 3 համայքային հաբ
- Ռեկրեացիոն նոր արտ-այգի Դիլիջանում, որտեղ կտեղակայվեն արվեստանոց-ռեզիդենցիա, քայլարշավային ուղիներ, միջոցառումների համար նախատեսված կենտրոնական հրապարակ և համերգասրահին միացված ամֆիթատրոն, ինչպես նաև երեխաների, սպորտի և մեդիտացիայի գոտիներ։
Չորս նախագծերի՝ կամպուսի, Villa 3 համայքային հաբի, Apicius դպրոցի և Cabinet Café-ի վերակառուցված շենքի շինարարությունը կավարտվի արդեն 2026 թվականին։
Եվս չորս նախագծեր գտնվում են նախագծման փուլում և մշակվում են գործընկերների ու տեղական համայնքի հետ համագործակցությամբ։
Green Rock-ի թիմը մեծ ուշադրություն է դարձնում գործընկերների ընտրությանը։ Մենք համագործակցում ենք այն ընկերությունների հետ, որոնք ունեն միջազգային փորձագիտական մակարդակ և մասնագիտական ճանաչում։
Հիմնական գործընկերների թվում են՝ MVRDV, WOWHAUS, GMP Architekten, Centroproject (Սերբիա), IND Architects, DG Jones & Partners և այլ առաջատար կազմակերպություններ։
Նախագծերի իրականացման ընթացքում թիմը կիրառում է միջազգային ճանաչում ունեցող ստանդարտներ և մեթոդաբանություն, ներառյալ FIDIC պայմանագրային դրույթները, Value Engineering սկզբունքները, BIM (Building Information Modeling) շենքերի տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաները, ինչպես նաև EDGE սերտիֆիկացման պահանջներին համապատասխանող կայուն և ադապտիվ լուծումներ։
Մշակութային ժառանգության և պատմական նշանակություն ունեցող շինությունների հետ կապված նախագծերում թիմը ներգրավում է ճարտարապետ-վերականգնողների, որպեսզի ապահովվի դրանց պահպանության և կառուցվածքային ամբողջականության միջև օպտիմալ հավասարակշռություն։
Այս նախաձեռնություններին աջակցելու, տեղական համայնքին ներգրավելու և Դիլիջանի առջև կանգնած ընթացիկ մարտահրավերներին արձագանքելու նպատակով Green Rock ընկերությունը Green Rock հիմնադրամի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է մի շարք կրթական ծրագրեր, այդ թվում՝ Apicius միջազգային հյուրընկալության դպրոցը, որը ստեղծվել է իտալական Apicius Florence դպրոցի հետ համագործակցությամբ։
Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն առաջ մղելու, նրա ինքնությունն ամրապնդելու և տեղական ձեռնարկատերերին աջակցելու նպատակով Green Rock-ը իր գործընկերների հետ միասին ստեղծել է Meet Dilijan հարթակը, որը կնպաստի զբոսաշրջության սեզոնայնության խնդրի լուծմանը և ոլորտի կայուն զարգացմանը։
Բացի այդ՝ Green Rock հիմնադրամը-ը, տեղական շահառուների հետ համագործակցությամբ, աջակցել է Դիլիջանի համայնքապետարանին՝ «Դիլիջանի քաղաքային տեսքի բարելավման հայեցակարգ» նախագծի մշակման գործընթացում։ Նախաձեռնության նպատակն է ապահովել քաղաքային միջավայրի որակի համապարփակ բարձրացում, ինչպես նաև նպաստել քաղաքի ամբողջական, գրավիչ և ճանաչելի կերպարի ձևավորմանը։
Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինա.
«Մեր նպատակը այնպիսի նախագծերի ստեղծումն է, որոնք ձևավորում են Դիլիջանի ապագան՝ որպես տարածաշրջանի մշակութային և տնտեսական կենտրոն։
Հյուրանոցը լինելու է ոչ միայն ամենախոշորներից մեկը Երևանից դուրս, այլև դառնալու է տարածաշրջանի նոր խորհրդանիշ և զարգացման կետ՝ հյուրընկալության ոլորտի և տեղական համայնքի համար։
Համերգասրահը կոչված է վերադարձնելու քաղաքին իր մշակութային ռիթմը և դառնալու այն վայրը, որտեղ կանցկացվեն հարյուրավոր միջոցառումներ ու հանդիպումներ։
Մեր յուրաքանչյուր նախագիծ հիմնված է հստակ գաղափարի վրա և ունի նշանակալի նպատակ, իսկ միասին դրանք ձևավորում են կայուն և դրական ազդեցություն Դիլիջանի, մարզի և ամբողջ երկրի համար»։
Ընկերության մասին.
Գրին Ռոքը Դիլիջանում գործող ընկերություն է, որն իրականացնում է լայնածավալ տարածքային նախագծեր և ձևավորում է ապագայի էկոհամակարգերը: Մենք աշխատում ենք ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և տնտեսության խաչմերուկում՝ ստեղծելով տարածքներ, որոնք ունեն տեղական արմատներ և համաշխարհային հասանելիություն:
Գրին Ռոք հիմնադրամը ծառայում է որպես Գրին Ռոքի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պահպանող կառույց՝ ղեկավարելով համայնքային, մշակութային, էկոլոգիայի և կրթության ոլորտներում նախագծեր: Այն ստեղծում է ապագա փոխակերպումների և երկարաժամկետ հանրային արժեքի հիմք՝ թույլ տալով Գրին Ռոքի ռազմավարական նախագծերին զարգանալ ավելի ներառական, համատեքստից տեղյակ միջավայրերում:


