ABCMEDIA
Բլինքենը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման անհրաժեշտությունը

Բլինքենը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղարության
խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի
և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Պետքարտուղար Բլինքենը
Ալիևի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստան-Ադրբեջան
խաղաղ բանակցություններին և բանակցություններում ստեղծագործականության, ճկունության
և փոխզիջման անհրաժեշտության մասին։ Նա ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար
և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը»,-ասված է Միլլերի
տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկու կողմերն էլ պետք է բանակցություններում
դրական թափ պահպանեն տևական և արժանապատիվ խաղաղության համար: