Արցախցիները պարզաբանում են պահանջել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանից
Արցախցիները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա են իրականացրել` պահանջելով
հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինի հետ։ Նրանք բացատրություն են
պահանջել դեսպանի վերջին հայտարարության վերաբերյալ։
Նշենք, որ հուլիսի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինի
Հանրային հեռուստաընկերության եթերում հայատարարել էր, որ արցախցիները կարող են խաղաղ
ապրել Ադրբեջանի կազմում։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ դեսպանի այդ հարցազրույցը հարցեր է առաջացրել։
«Մեզ չի բավարարում այն պարզաբանումը, որը դեսպանը տվեց հարցազրույցից հետո, այդ պատճառով
այստեղ ենք։ Մեզ խոստացան, որ այս շաբաթ կլինի հանդիպում, որի ընթացքում մեր բոլոր
հարցերի պատասխանները կստանանք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Արցախցիները հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ և ներկայացրել Արցախում
ստեղծված իրավիճակը, առաջացած խնդիրները։