Մանկապարտեզի հերթին սպասելով
Երևանում այս պահին մոտ 15 հազար երեխա սպասում է մանկապարտեզ գնալու իր հերթին: Նրանցից 8700-ը ավագ խմբի երեխաներ են, այսինքն սեպտեմբերին արդեն պետք է ավարտեին: Հերթում սպասողները աշնանը կլինեն մոտ վեց հազար, որոնք մեծամասամբ 2021 թվականին ծնված մսուրային խմբի հերթին սպասող երեխաներն են: Երևանի բոլոր մանկապարտեզները չէ, սակայն, որ ունեն մսուրային խումբ ունենալու լիցենզիա։
Ցանկացած ծնող ազատ է իր երեխային տանել այն մանկապարտեզը, որը ցանկանում է, բայց հերթերի պատճառով շատերը չեն կարողանում օգտվել իրենց բնակավայրին կամ աշխատավայրին մոտ հաստատություններից: Սա խնդիր է հատկապես աշխատող ծնողների համար:
Մանրամասները՝ տեսանյութում։