ABCMEDIA
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի Ադրբեջանի կողմից առանց շահարկումների. ԱԳՆ խոսնակ

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի Ադրբեջանի կողմից առանց շահարկումների. ԱԳՆ խոսնակ

Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների։ Թվիթերի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:

«Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք: Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թվականի փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների»,- գրել է ԱԳՆ