ABCMEDIA
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը

2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի ամիջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։

Այս մասին տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

Դատարանը վերահաստատել է իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը: