ABCMEDIA
Ռուսաստանը ծանր պայքար է մղում իր ապագայի համար. Պուտինը դիմել է ժողովրդին

Ռուսաստանը ծանր պայքար է մղում իր ապագայի համար. Պուտինը դիմել է ժողովրդին

Ռուսաստանը ծանր պայքար է մղում իր ապագայի համար: Այս մասին ռուս ժողովրդին ուղղված ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արևմուտքի ողջ ռազմական և տեղեկատվական մեքենան ուղղված է Ռուսաստանի դեմ»,- ասել է Պուտինը:

Անդրադառնալով «Վագներ» խմբավորման գործողություններին՝ Պուտինը նշել է. «Այն, ինչի հետ մենք բախվել ենք, դավաճանություն է, թիկունքից հարված»։ Պուտինը նշել է, որ ստեղծված իրադրությունից դուրս գալու համար վճռական, կոշտ գործողություններ կձեռնարկվեն:

«Թույլ չենք տա, որ Ռուսաստանում պառակտումը կրկնվի: Պատկան մարմիններն արդեն հրամաններ են ստացել։ Ամեն ինչ անելու եմ երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը։