ABCMEDIA
ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ ակտիվորեն ներգրավված են այս գործընթացում. Պետքարտուղարությունից մեկնաբանել են հայ-ադրբեջանական բանակցությունները

ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ ակտիվորեն ներգրավված են այս գործընթացում. Պետքարտուղարությունից մեկնաբանել են հայ-ադրբեջանական բանակցությունները

 ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ ակտիվորեն ներգրավված են այս գործընթացում. Պետքարտուղարությունից մեկնաբանել են հայ-ադրբեջանական բանակցությունները ԱՄՆ պեքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող հայ–ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ Նա հանդիպումների ընթացքի մասին մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ չի ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել։

Պատասխանելով հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներից բացի ովքեր են ներգրավված գործընթացում, Պատելն ասել է․ «ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ ակտիվորեն ներգրավված են այս գործընթացում։ Կովկասյան բանակցությունների գծով խորհրդական Բոնոն մասնակցում է ոչ միայն ընթացող քննարկումներին, այլև ամբողջական պրոցեսին։ Պետքարտուղարն էլ մասնակցել է առաջին հանդիպմանը, ճաշել ԱԳ նախարարների հետ։ Այսպիսով, մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ։ Կարծում եմ, որ պետք է թողնել ընթացող քննարկումները առաջ ընթանան օր առ օր»,– ասել է Պատելը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ գործընթացին և Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հաստատմանը։ «Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը հարցերի լուծման բանալին է, բայց ես պարզապես չեմ պատրաստվում առաջ անցնել հանդիպումներից»։