ABCMEDIA
Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին. Բլինքենը` բանակցությունների ավարտին

Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին. Բլինքենը` բանակցությունների ավարտին

Վաշինգտոնում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։ 4 օր տևած բանակցությունների ավարտին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա կողմերին շնորհակալություն է հայտնել բանակցությունների համար և նշել, որ եթե համաձայնագիրը ստորագրվի, այն լինելու է պատմական։

«Հայ-ադրբեջանական բանակցություններում կողմերը «զգալի առաջընթաց են արձանագրել», – ասել է նա։

«Բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց է տալիս, որ մոտենում ենք համաձայնությանը։ Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։