26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի իրավական դաշտում չկա որևէ փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները. Շահրամանյան

Արցախի իրավական դաշտում չկա որևէ փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները. Շահրամանյան

Արցախի
Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական
մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Տեղեկատվական շտաբից

«Քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրները,
դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ:

Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ նախագահ Շահրամանյանն
ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին
և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված
քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:

Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝
սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության
իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական
ինստիտուտները»,֊ասված է հայտարարության մեջ: