26 Հուլ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ պատանի շախմատիստները կմեկնեն Չեխիա․ մասնակից 18 երկրներից Հայաստանի թիմը վարկանիշով 2-րդն է

Հայ պատանի շախմատիստները կմեկնեն Չեխիա․ մասնակից 18 երկրներից Հայաստանի թիմը վարկանիշով 2-րդն է

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը․ հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

«Հայաստանը կներկայացնեն միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։

Մեր թիմը մասնակից 18 թիմերի մեջ ունի 2-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Ուկրաինայի թիմին:

Առաջնության առաջին խաղափուլը կմեկնարկի հուլիսի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026