ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր,ավելի արագ տարածվող ենթատեսակի մասին
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակը՝ JN.1-ը, իր արագ տարածման
պատճառով հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության
կենտրոնում․ գրում է BBC-ն։
JN.1-ի դեպքեր են արձանագրվել Հնդկաստանում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում,
ԱՄՆ-ում և այլուր։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝
այս ենթատեսակը վարակման դեպքերի 15-29 %-ն է կազմում։
ԱՀԿ-ն հայտարարել է, որ օմիկրոնի նոր ենթատեսակը մեծ վտանգ չի ներկայացնում,
և առկա պատվաստանյութերը պաշտպանում են նաև կորոնավիրուսի այս տեսակից։ Այնուամենայնիվ,
կազմակերպությունը նախազգուշացնում է ձմռանը Covid-ի և այլ վարակների աճի հավանականության
մասին