26 Հլս
2024
20.7° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանին մտահոգել է Արցախի հարցով հնչող պահանջատիրական դիրքորոշումը, որը որպես ռևանշի հնարավորություն է դիտարկվում․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանին մտահոգել է Արցախի հարցով հնչող պահանջատիրական դիրքորոշումը, որը որպես ռևանշի հնարավորություն է դիտարկվում․ Տիգրան Աբրահամյան

Որքան էլ Ադրբեջանը տարբեր միջազգային ամբիոններից հայտարարի, որ
Արցախի հարցը լուծված կամ փակված է, ակնհայտ երևում է, որ նա նույնիսկ իր հնչեցրածի
մասով անհանգստություններ ունի. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ Ունեմ» 
խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը նշել է՝  ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից
մեկը, տարբեր երկրներ ներկայացնող պրոֆեսորների, փորձագետների մասնակցությամբ ծավալուն
նյութ է պատրաստել, որտեղ փորձել է «վերլուծել» նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախի հարցով
հնչեցվող հայտարարությունները:

«Այո´, այսօր Ադրբեջանն ի դեմս Հայաստանի իշխանության, ունի գաղափարական
գործընկեր, համախոհ, բայց դա միայն ժամանակավոր պատուհան է Բաքվի համար, որից վերջինս
փորձում է առավելագույնս օգտվել»,- գրել է Աբրահամյանը և հավելել,  որ Ադրբեջանին
մտահոգել է Արցախի հարցով հնչող պահանջատիրական դիրքորոշումը, որը որպես ռևանշի հնարավորություն
է դիտարկվում: