Երևանի և Բաքվի միջև Թբիլիսիի խաղաղության նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել․ Ղարիբաշվիլի
Թբիլիսին շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության
և կայունության հաստատմամբ. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու հարցում Ադրբեջանը լուրջ ներդրում
ունի:
Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իրենք բարեկամական հարաբերություններ
են պահպանում Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ:
Նրա խոսքով՝ Թբիլիսին խաղաղության նախաձեռնությունը սկսել է երկու
տարի առաջ, և Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի նախաձեռնությունը կոնկրետ
արդյունքներ է տվել:
«Մենք, իհարկե, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության
և կայունության հաստատմամբ։ Այս նպատակին հասնելու գործում զգալի ներդրում ունի Վրաստանը։
Մենք բացառիկ հնարավորություն ունեցանք հանդիպում անցկացնելու բոլոր երեք երկրների
ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր նախադեպ էր, որին մենք հասանք: Մեր երկիր
այցելությունները ինտենսիվ են: Ես մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանում, Վրաստան են այցելել
Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը», – ասել է Ղարբաշվիլին: