ABCMEDIA
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ-ի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ-ի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր

Ադրբեջանի պաշտպանության
նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների
հետ այցելել է ՀՀ- հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական
լրատվամիջոցները։

Նշվում է, որ Վելիևը
հանդիպել է զինծառայողների հետ, ստուգել զինվորական ծառայության ու հերթապահության
կազմակերպումը։

Նա այցելել է նաև հրետանային,
ինժեներային և հրամանատարական զորամասեր, իսկ այցի վերջում հետևել հրամանատարական ստորաբաժանումներից
մեկի վարժանքներին։