
ԱՄՆ-ն կարող է հիպերձայնային զենք կիրառել Իրանի դեմ․ Bloomberg
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը խնդրել է Մերձավոր Արևելք տեղակայել Dark Eagle հիպերձայնային հրթիռներ՝ Իրանի դեմ հնարավոր օգտագործման համար. գրում է Bloomberg-ը հղում անելով աղբյուրներին։
Եթե հաստատվի, դա կլինի առաջին դեպքը, երբ Միացյալ Նահանգները հիպերձայնային հրթիռներ է տեղակայում։ Կենտրոնական հրամանատարությունը իր խնդրանքը հիմնավորել է Իրանի կողմից Precision Strike Missile-ի հեռահար բալիստիկ հրթիռ կայանքների տեղակայմամբ։
Աղբյուրը հավելել է, որ Իրանի դեմ գործողության մեջ հիպերձայնային զենք տեղակայելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։


