
Իր բույնը կորցրած խևահավը մրցույթում հաղթել է վատ հարդարված մազերով սկյուռին
Nikon Comedy Wildlife Awards-ում «Ժողովրդի ընտրություն» մրցանակի դափնեկիր է դարձել Ալիսոն Թաքի «Հիմա ո՞ր ուղղությամբ է իմ բույնը» լուսանկարը՝ արված քամոտ մի օր՝ Անգլիայի Յորքշիր նահանգի Բեմպտոն ժայռերում բնադրման շրջանում․ հայտնում է CNN-ը:
Մրցույթի կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ այն «համոզիչ հաղթանակ տարավ հանրային քվեարկության արդյունքում» 41 լուսանկարներից բաղկացած կարճ ցուցակում: Թաքը լուսանկարն արել է «շատ քամոտ օր»: Լուսանկարը պատկերում է, թե ինչպես են խևահավերը խոտ հավաքում իրենց բների համար։
Կարճ ցուցակում ընդգրկված լուսանկարների թվում են՝ «վատ հարդարված մազերով» սկյուռը, հարավային դեղնակտուց եղջյուրակրծուն, որը խուճապահար փախչում է մոտեցող Հարիսի բազեից, և շրիլանկացի փիղը, որը ականջներով «պահմտոցի» է խաղում:


