
Կիևը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ
Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Բելառուսի քաղաքացիների, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդիների՝ Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Սահմանափակումները գործում են 10 տարի ժամկետով։ Ցանկում ներառված է 16 ֆիզիկական և 11 իրավաբանական անձ։
Նշված անձանց նկատմամբ կիրառվել են ստանդարտ միջոցառումներ՝ ակտիվների սառեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների դադարեցում, առևտրային գործունեության կասեցում, պաշտոնական այցերի չեղարկում և Ուկրաինայի պետական պարգևներից զրկում։
Զելենսկին նախկինում զգուշացրել էր Բելառուսի ղեկավարությանը հակամարտությանը երկրի անմիջական մասնակցության հետևանքների մասին։


